ԿԸՀ–ն բաշխել է ՏԸՀ–ի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները
ԿԸՀ–ից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրության համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Համաձայն իրականացված բաշխմանը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները կզբաղեցնեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետական և «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները: Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ս.թ. մարտի 15-ին կայանալիք Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ֆինանսական խախտումների բացակայությունը, և նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:
ԿԸՀ–ն բաշխել է ՏԸՀ–ի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները
ԿԸՀ–ից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի ապրիլի 5-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի նոր ընտրության համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Համաձայն իրականացված բաշխմանը` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները կզբաղեցնեն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետական և «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները:
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ս.թ. մարտի 15-ին կայանալիք Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ֆինանսական խախտումների բացակայությունը, և նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում: