Լրահոս

07.03.2015 14:18


Կինը զինամթերք է հանձնել

Կինը զինամթերք է հանձնել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 20.00-ին, 1958 թ. ծնված Հայկանուշ Կ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ` ժապավենով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 77 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 2 պահունակ` առանց փամփուշտների, «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացանի 3 պահունակ՝ առանց փամփուշտների, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի մեկ պահունակ` առանց փամփուշտների, ձեռքի հակատանկային գլանաձև նռնակ, «ՈՒԶՌԳՄ» տիպի մեկ պայթուցիչ, նույն տիպի պայթուցիչի 3 ճայթուցիչ, անհայտ տիպի մեկ ճայթիչ, ծխագլանակի նմանվող 2 գլան, ԱՄ 326-65 գրառմամբ անհայտ նշանակային ձող:
Ներկայացվածն ուղարկվել փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը