Լրահոս

07.03.2015 16:16


Այգեպանը թմրամիջոցի մի մասը ծխել է, իսկ մյուս մասը՝ պահել

Այգեպանը թմրամիջոցի մի մասը ծխել է, իսկ մյուս մասը՝ պահել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Մյասնիկյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հիմնարկություններից մեկի այգեպան, 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2.2 գ կանեփանման զանգված:
Ըստ Դավիթ Ե.-ի հայտարարության՝ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ տեսակի թմրամիջոց է, որն իրեն տվել է մեկ տարի առաջած մահացած ծանոթը: Նաև հավելել է, որ ինքը թմրամիջոցի մի մասը 2014 թ. աշնանը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը