Լրահոս

07.03.2015 11:33


Առեղծվածային դեպք. «Nissan»-ի միջից դուրս են բերել սպանության փորձի համար դատապարտված 31-ամյա երիտասարդի դին

Առեղծվածային դեպք. «Nissan»-ի միջից դուրս են բերել սպանության փորձի համար դատապարտված 31-ամյա երիտասարդի դին

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, ավտոմեքենա կա, որի հետնամասում մահացած տղա կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ավտոմեքենայի հետնամասից դուրս բերեցին երիտասարդի դին: Մահացածը վարորդն է թե ուղևորը՝ այս պահին իրավապահները չգիտեն, և այդ ուղղությամբ կատարվում են օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել է ձորակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանն էր, ով նախկինում սպանության փորձ կատարելու համար դատապարտված է եղել:
Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը