Տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ
Մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,695,951 դոլար 478.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,148,508 ԱՄՆ դոլար 479.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1,500,000 ԱՄՆ դոլար 480.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 17,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,780,221
EUR 533.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,291,060 EUR 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 120,000 EUR առք եւ վաճառք 531.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 660,983,503 ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 198,180,099 ՌԴ ռուբլի 7.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.7 մլն ԱՄՆ դոլար:
Տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ