«Fitch Ratings». «Ռուսաստանի տնտեսության վիճակը բացասաբար է ազդում Հայաստանի վրա»
«Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղումը էականորեն ազդում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա:
Այս մասին ասված է «Fitch»-ի «Ռուսական տնտեսության աճի դանդաղումը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների վրա» հաշվետվությունում:
«Ռուսաստանը Հայաստանի արտահանման առաջատար շուկան է եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների, ինչպես նաև Ռուսատանում աշխատող ՀՀ քաղաքացիների փոխանցումների խոշորագույն աղբյուրը: Այդ պատճառով ռուսական տնտեսության դանդաղեցումը զգալի ազդեցություն է գործում Հայաստանի աճի հեռանկարների վրա, ինչն արտացոլված է գործակալության կողմից երկրի վարկանիշը մեկ աստիճանով` մինչեւ «B+» իջեցնելու մեջ»,- նշել են «Fitch»-ում:
«Fitch»-ի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսական իրադրության փոփոխություններին ամենաքիչը ենթարկված Է Վրաստանը:
«Թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը իրենց արժույթների լողացող փոխարժեք են սահմանել՝ դրանով իսկ ապահովելով արժութային պահուստների ամորտիզացիան եւ պահպանումը»,-հավելել են վերլուծաբանները:

Աղբյուրը՝ «Hasarakutyun.am»