Աշխարհ

07.03.2015 11:00


Ալիև ամուսինները հանդիպել են Հռոմի պապին

Ալիև ամուսինները հանդիպել են Հռոմի պապին

«ԱՊԱ»–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, Վատիկանում հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկրոնական երկխոսությունների և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Ալիևը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի և նրա տեղակալ Անտուան Կամիլլերիի հետ։

Քննարկվել են կաթոլիկ համայնքին վերաբերող հարցեր և նախաձեռնություններ՝ ուղղված միջկրոնական և ազգամիջյան հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը