Աշխարհ

07.03.2015 10:57


Սնոուդենը ցանկություն է հայտնել տեղափոխվել Շվեյցարիա

Սնոուդենը ցանկություն է հայտնել տեղափոխվել Շվեյցարիա

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկություն է հայտնել Ռուսաստանից տեղափոխվել Ժնև, որտեղ նա ապրել է 2009–20011թթ.։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մոսկվա–Ժնև հեռուստակամրջի ժամանակ։

«Կարծում եմ՝ քաղաքական իմաստով հրաշալի վայր կլինի՝ հաշվի առնելով, որ այն միշտ չեզոք դիրք է փորձել գրավել։ Կարծում եմ, որ այս որոշումը կարող է ընդունելի լինել ամերիկյան կառավարության համար»,–նշել է Սնոուդենը։

Հարցին՝ արդյոք չի՞ ծրագրում վերադառնալ ԱՄՆ, նա պատասխանել է, որ այդ հարցով հիմա զբաղվում են փաստաբանները.

«Բայց առայժմ ամերիկյան արդարադատության գերատեսչությունը չի ցանկանում զբաղվել արդար և բաց դատավարության կազմակերպման հարցով։ Նրանք ընդամենը խոստացել են, որ մահապատժի չեն ենթարկի ինձ»,–հայտարարել է Սնոուդենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը