ԵԱՀԿ. «Կիևը շփման գծից զինտեխնիկայի մի քանի շարասյուն է հեռացրել»
Ուկրաինացի զինվորականները մարտի 5–ին մի քանի շարասյուն սպառազինություն են դուրս հանել Դոնբասի հետ շփման գծից։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, նշվում է նախօրեին հրապարակված ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ամենամյա հաշվետվությունում։
Դիտորդների տվյալներով՝ ուկրաինացիներն Անտոնովկայից հանել են 4 համազարկային կրակի հրթիռային համակարգ «Գրադ», Միխայլովկայից՝ 3, 12 «Գրադ» Նովոսելովկայից տեղափոխվել է Ժոլտոյե՝ Դոնբասից 56 կմ հեռավորությամբ։ 10 և 7 «Գրադ»–ի 2 շարասյուն է նկատվել Արտեմովսկի մոտ։
Առաքելության ներկայացուցիչներն ուղեկցել են զինտեխնիկայի տեղափոխումը մինչև նշանակված վայրերը։

7or.am