Տնտեսական

07.03.2015 09:38


Շվեյցարիան ընդարձակել է ՌԴ դեմ պատժամիջոցները

Շվեյցարիան ընդարձակել է ՌԴ դեմ պատժամիջոցները

Շվեյցարիան ընդարձակել է ՌԴ դեմ պատժամիջոցները՝ փակելով իր տարածքը ԵՄ «սև ցուցակում» ընդգրկված 28 ֆիզիկական և իրավաբանական անձի համար։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Դաշնային խորհրդի այս որոշման մասին նշվում է երկրի կառավարության կայքում։

Ըստ այդմ՝ ի լրումն ԵՄ՝ 2014թ. օգոստոսից կիրառվող պատժամիջոցների՝ Շվեյցարիան առևտրական սահմանափակումներ է մտցրել Ղրիմի և Սևաստապոլի հետ։

Ցանկացած ներդրումային գործունեություն նշված տարածքներում արգելվում է։ Խոսքը վերաբերում է ինչպես զբոսաշրջության ոլորտում արվող ներդրումներին, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերի։ Դաշնային խորհուրդը նաև սահմանափակումներ է մտցրել ԵՄ «սև ցուցակից» 28 ֆիզիկական և իրավաբանական անձի համար՝ մասնավորապես արգելելով շվեյցարացի ձեռնարկատերերին գործարար կապեր հաստատել նրանց հետ։

Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել արդեն մարտի 6–ից՝ տեղական ժամանակով ժամը 18.00–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը