ՄԱԿ ԱԽ–ն Սիրիայում քիմիական զենքն արգելող բանաձև է ընդունել
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի Արաբական Հանրապետությունում քլորի և քիմիական թունավոր այլ նյութերի ռազմական կիրառությունն արգելող բանաձև է ընդունել։ ԱԽ–ն նորից հիշեցրել է 2014–ին ընդունված 2118–րդ բանաձևի մասին, համաձայն որի՝ Սիրիայում հակամարտող կողմերից և ոչ ոք իրավունք չունի «կիրառել, մշակել, արտադրել, հավաքել, պահել կամ ուրիշին փոխանցել քիմիական զենք»։
Նոր բանաձևը սահմանում է նաև պատասխան միջոցները կանոնների խախտման դեպքում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 7–րդ գլխի, որը ենթադրում է պատժամիջոցների և ռազմական ուժի կիրառում։
Բանաձևն արժանացել է 14 երկրի, այդ թվում՝ ՌԴ–իհավանությանը։ Վենեսուելան ձեռնպահ է մնացել։

7or.am