Քաղաքական

06.03.2015 23:00


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես հուսահատ չեմ» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես հուսահատ չեմ» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է Ազատության հրապարակում հավաքներ անցկացնել։ Ինչպես հայտնում է a1plus.am–ը, «Ժառանգության» առաջնորդին չեն հուսահատեցրել վերջին օրերին իշխանափոխություն պահանջող «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ իրականացվող քայլերը։ «Փոքրիկ հայաստանյան խութեր են, սխալներ, որը ոչ թե Բարգավաճի խնդիրն է, այլ դա մեր պետության ախտանիշն է»,-շեշտել է նա։

Բայց և ցավում է, որ նախատեսվող հանրահավաքն այդպես էլ չանցկացվեց. «Իհարկե, նախընտրելի կլիներ, որ փետրվար 20-ին լիներ հավաքը, ինչպես որ խոստացել էինք ժողովրդին, որ ժողովուրդը հերթական անգամ չասեր. նորից չստացվեց, բայց բնավ հուսահատ չեմ, ես սրանից հուսավառված եմ, և սրանից մեծ ուժ եմ ստանալու»,-ասել է պարոն Հովհաննիսյանը։

«Ժառանգության» ղեկավարն այսօր ավելի, քան երբևէ անհրաժեշտ է համարում իշխանափոխությունը։

«Սա ակնբախ է դարձնում իշխանափոխության հրամայականը, որ եթե չանենք, այսօր մի կուսակցություն, վաղը մյուսը, երրորդ օրը քաղաքացիական նախաձեռնության դեմ քայլեր կլինեն»,-շեշտել է նա։

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը