Լրահոս

06.03.2015 16:30


Առաջարկվել է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ

Առաջարկվել է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգ, ինչը ենթադրում է բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության տրամադրում օրենսդիր մարմնին:

Առաջարկվում էր ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք քննարկվել են եւ ընդունվել:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 23-26-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Այս խորագրի վերջին նյութերը