Մարտի 8–ին Ռուսաստանում արևն առանց հեռուստատեսության կթողնի բնակչությանը
Ռուսական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանցի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 8–ին արևային բարձր ակտիվության պատճառով հեռուստադիտողներն ու ռադիոլսողները կարող են կորցնել հեռուստա–ռադիոազդանշանները։
«vokrugsveta»–ի փոխանցմամբ՝ ՌԴ տարբեր մասերում այդ ազդանշանները կկորեն տարբեր ժամերի։ Օրինակ՝ Ուրալում և Սիբիրում հեռուստատեսային պատկերը կարող է կորել Մոսկվայի ժամանակով 8:40–ից մինչև 12:45–ը, Կենտրոնական դաշնային շրջանում՝ 11:45–12:45–ը, Հեռավորարևելյան շրջանում՝ 08:22–ից 09:08–ը։
Հնարավոր խափանումների պատճառը սպասվելիք գարնանային ինտերֆերենցիաներն են (ռադիո–լուսային հնչյունների փոխներթափանցումներ): Այդ ժամանակ արևը, կապի արբանյակը և ցամաքային վերահաղորդիչ ալեհավաքը գտնվում են միևնույն գծի վրա։ Արևը՝ իբրև ռադիոազդանշանի հզոր աղբյուր, հայտնվելով կապի արբանյակի հետևում, «խլացնում է» երկրային հաղորդիչների հեռուստա–ռադիոազդանշանները։
Աղբյուրը նշում է, որ խափանումներ կլինեն ոչ միայն մարտի 8–ին. դրանք կշարունակվեն դեռ 14 օր, մինչև գործածվող բոլոր արբանյակները չանցնեն արևի և երկրի միջև «մեռյալ» գիծը։

7or.am