Լրահոս

09.10.2009 17:48


Վ. Հովհաննիսյան. «Նրանց ամբողջ կենսագրությունը և այսօրվա գործունեությունը շատ վտանգավոր իմիտացիա է»

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որոշ քաղաքական ուժեր ասում են, որ եթե Դաշնակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը, ապա նրա բոլոր քայլերն իմիտացիա են՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է.

-Ես էլ կարծում եմ, որ նրանց ամբողջ կենսագրությունը և այսօրվա գործունեությունը շատ վտանգավոր իմիտացիա է և ժողովրդին շատ վտանգավոր տանող ճանապարհ։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ այդ ճամբարում ինձ կհամարեն ընդդիմադի՞ր, թե՞ ոչ։ Ես ունեմ իմ հարաբերություններն իշխանությունների հետ։ Որպես ընդդիմադիր՝ ես պայքարում եմ իշխանությունների դեմ կոնկրետ օրակարգերով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը