Աշխարհ

06.03.2015 14:35


Բողոքի ակցիայի պատճառով Նյու Յորքում Դավութօղլուն ստիպված է եղել հյուրանոց մտնել հետնամուտքով

Բողոքի ակցիայի պատճառով Նյու Յորքում Դավութօղլուն ստիպված է եղել հյուրանոց մտնել հետնամուտքով

Նախօրեին Նյու Յորքի «Վալդորֆ Աստորիա» հյուրանոց ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պատվիրակությունը հանկարծակիի է եկել շենքի մուտքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպելով։ Դավութօղլուն, ինչպես նաև թուրքական կառավարության երկու նախարար և Ստամբուլի քաղաքապետը ստիպված են եղել հյուրանոց մտնել հետնամուտքով:

Ակցիայի մասնակիցները բացականչել են. «Դուք բոլորդ դատվելու եք»։

Ցուցարարները «Դավութօղլուն հայրենիքի դավաճան է. ձեր բռանապետի հետ դուք էլ եք դատվելու» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը