Լրահոս

06.03.2015 13:43


Դեղատնից գողություն է կատարել

Դեղատնից գողություն է կատարել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ա.-ին և 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 22.00-ին, օգտվելով Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գտնվող դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, կատարել են գողություն:
Խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ հայտնաբերվել է ֆիքսվող փականով դանակ՝ 12 սմ ընդհանուր և 4.5 սմ շեղբի երկարությամբ, իսկ Ա. Ասլանյանի մոտ հայտնաբերվել է դեղատնից գողացածը:
Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը