Լրահոս

06.03.2015 11:32


Այսօր կոլումբացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

Այսօր կոլումբացի հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

Մարտի 6–ը կոլումբացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է։ Նա համարվում է ամենահայտնի իսպանալեզու գրողը։

Մարկեսը, որն իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո անվամբ, ծնվել է 1927–ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում։ Մոգական ռեալիզմ գեղարվեստական ուղղության այս ներկայացուցիչը 1982–ին գրականության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի:

Մարկեսի գործերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967)։ Հայտնի գործերից են նաև «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1961), «Չարաբաստիկ ժամը» (1966), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985) «Նահապետի աշունը» (1975) վեպերը։

Մարկեսը մահացել է 2014թ. ապրիլի 17-ին Մեխիկոյում, 87 տարեկան հասակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը