Լիրան փլուզվել է. էկոնոմիկայի նախարարը մեղադրել է սպեկուլյանտներին
Թուրքական լիրան հերթական պատմական անկումն է արձանագրել. այն արժեզրկվել է ավելի քան 2%–ով։
Երկրի իշխանությունները սկսել են բանավոր ինտերվենցիաներ անցկացնել։ «vestifinance.ru»–ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքին տեղական հեռուստաըկերության եթերում կատարվածը որակել է «արժութային փակ պատերազմ» և դրա համար մեղադրել սպեկուլյանտներին։
«Միայն սպեկուլյանտները կարող են իրենց գումարները դուրս հանել այնպիսի կայուն երկրից, ինչպիսին Թուրքիան է,–ասել է Զեյբեքին՝ հավելելով,–նրանք, ովքեր մանիպուլյացիա են անում դոլարի հետ, անմիջապես «կվառվեն»»։
Նախարարը նշել է նաև թուրքական բանկերի կապիտալի բարելավման, երկրի պետական պարտքի կրճատման, զբոսաշրջության զարգացման մասին՝ շեշտելով, որ տնտեսությունը չպետք է գնահատվի միայն ազգային արժույթի փոխարժեքով։

7or.am