«Reuters»–ը նոր մանրամասներ է հայտնում Նեմցովի սպանության գործից (լուսանկար)
Ըստ «Reuters»-ի` սպանությունից մեկ օր առաջ Բ. Նեմցովը նամակ է գրել «РПР-Парнас»-ից իր համախոհ Օլգա Շորինային, որում մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի հետ կապված իր հետաքննությունից: Շորինան պատմել է, որ Նեմցովը զեկույց էր պատրաստում ուկրաինական հակամարտությունում ռուսական զորքերի մասնակցության վերաբերյալ:
«Ինձ հետ կապվել են դեսանտայինները Իվանովոյից: 17 սպանված։ Փող չեն վճարել: Սակայն դեռ վախենում են խոսել», - ասված է նամակում: Ըստ Շորինայի` Նեմցովը նկատի ուներ 98-րդ գվարդիական օդադեսանտային ջոկատի զինվորներին, որոնց ռազմաբազան տեղակայված է նաև Իվանովոյի շրջանում:
Շորինան չի մանրամասնել, թե ինչպես էր Նեմցովը կապ պահպանում վերոնշյալ անձանց հետ: Նա նաև պատմել է, որ Նեմցովը պատրաստվում էր «Պուտին. պատերազմ» զեկույցի 1 մլն պատճեն հրատարակել:
Օլգան, սակայն, նշել է, որ զեկույցում չկային սենսացիոն բացահայտումներ, քանի որ այն կազմվում էր բաց տեղեկատվական աղբյուրներից ստացած տեղեկությունների, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմող ռուս զինվորների ծնողների պատմածների հիման վրա: Այդ ամենի կապակցությամբ «РПР-Парнас»-ի դաշնային քաղխորհրդի բյուրոյի անդամ Իլյա Յաշինը հայտարարել է, որ ավելի վաղ «Twitter»-ի իր էջում հրապարակել էր Նեմցովի նամակը Շորինային:

7or.am