Լրահոս

06.03.2015 11:02


Սիս գյուղում 43–ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

Սիս գյուղում 43–ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել

Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 5-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լևոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել են Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 1972 թվականին ծնված Վարդան Վոլոդյայի Դիլարյանի դին։

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը