Լրահոս

06.03.2015 11:42


Բռունցքով հարվածել է դեմքին

Բռունցքով հարվածել է դեմքին

Ոստիկանությունից հայտնում են, որ օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր էին ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 1998 թ. ծնված Հովհաննես Գ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ջրվեժ գյուղի իրենց տան բակում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում վիճաբանության ժամանակ 1992 թ. ծնված Հրաչյա Ա.-ն բռունցքով հարվածել է Հովհաննես Գ.-ի դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:
Մարտի 4-ին՝ ժամը 16.00-ին, Հրաչյա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը