Լրահոս

06.03.2015 17:40


Երկու խոստովանություն երեք ավտոմեքենաներից կատարած գողությունների մասին

Երկու խոստովանություն երեք ավտոմեքենաներից կատարած գողությունների մասին

Ոստիկանությունից հայտնում են, որ Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գագիկ Մ.-ն խոստովանել է նաև, որ փետրվարի 7-ի գիշերը գողացել է 1963 թ. ծնված Մարզպետունի Գ.-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին մաքրելու թևերը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 45.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը