Լրահոս

06.03.2015 10:07


Իսպանական դատարանը կալանքի տակ է թողել Ուկրիանայի ֆինանսների նախկին նախարարին

Իսպանական դատարանը կալանքի տակ է թողել Ուկրիանայի ֆինանսների նախկին նախարարին

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ իսպանական դատարանը կալանքի տակ է թողել Ուկրիանայի ֆինանսների նախկին նախարար Յուրիա Կոլոբովին։

Ավելի վաղ երկրի Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ պատրաստում է նախարարի արտահանձնման փաստաթղթերը։ Դատական որոշման համաձայն՝ դատական գերատեսչությունը դրա համար 40 օր ունի։

Հայրենիքում Կոլոբովին մեղադրանք է սպասվում խոշոր յուրացումների համար։

Կոլոբովը ֆինանսների նախարար էր Նիկոլայ Ազարովի կառավարությունում՝ 2012–2014 թթ։

2014–ի հոկտեմբերին նրա նկատմամբ միջազգային հետախուզում է սկսվել։ Նախօրեին նրան ձերբակալել են իսպանական Ալիկանտե նահանգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը