Աշխարհ

06.03.2015 10:02


Թուրքիայում տաջիկ ընդդիմադիր գործչի են սպանել

Թուրքիայում տաջիկ ընդդիմադիր գործչի են սպանել

Մարտի 5-ին Ստամբուլում սպանել են 47-ամյա տաջիկ ընդդիմադիր գործիչ, «Խումբ 24» միության նախագահ Ումարալի Քուվաթովին:

«Haberler»-ը հայտնում է, որ երբ կեսգիշերին Քուվաթովը դուրս է եկել իր ծանոթի տնից, անհայտ անձը կրակել է նրա գլխին և փախել:

Ի դեպ, Քուվաթովի կինն ու երկու մանկահասակ երեխաներն էլ թունավորման ախտանիշներով գտնվում են հիվանդանոցում:

Նշենք, որ 2014թ. Տաջիկստանի Գերագույն դատարանը «Խումբ 24» միությունն ահաբեկչական է ճանաչել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը