Լրահոս

06.03.2015 07:51


ՃՏՊ Երևան-Փարաքար, Երևան-Ապարան ավտոճանապարհներին և Սեբաստիա փողոցում

ՃՏՊ Երևան-Փարաքար, Երևան-Ապարան ավտոճանապարհներին և Սեբաստիա փողոցում

Մարտի 5-ին, ժամը 21.22-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Փարաքար ավտոճանապարհին` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես G-500» մակնիշի 33 LU 800 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Օպել Կորսա» մակնիշի 33 UD 894 պետհամարանիշի (վարորդ` Ն. Ս.) ավտոմեքենային, այնուհետև վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես» մակնիշի 90 MM 066 պետհամարանիշի և «Ռենջ Ռովեր» մակնիշի 20 SU 977 պետհամարանիշի ավտոմեքենաներին, դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես G-500» մակնիշի 33 LU 800 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Մարտի 5-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Ապարան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում, «Շևրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:

***

Մարտի 5-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի (վարորդ Կ. Պ., ծնվ.1993 թ.) 34 PF 396 պետհամա, «Օպել» մակնիշի (վարորդ Մ. Ի., ծնվ.1954 թ.) 34 MD 295 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես CL300» մակնիշի 45 LT 555 պետհամարանիշի, վերջինս էլ «Նիսսան պրիմերա» մակնիշի 772 OP 61 պետհամարանիշի և «Նիսսան մաքսիմա» մակնիշի 90 LO 555 պետհամարանիշի ավտոմեքենաներին:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ.Պ.-ին, ով տեղեփոխվել է «Արմենիա» ՀԲԿ,իսկ Մ.Ի.-ը` «Մալաթիա» ԲԿ:
Ըստ բժիշկների` Կ.Պ.-ի առողջական վիճակը ծանր է, Մ.Ի.-ինը` ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, կատարել են ճանապարհահատվածի լվացման և մաքրման աշխատանքներ և օգնել ավտոմեքենաները տեղափոխել քարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը