Աշխարհ

06.03.2015 08:00


Ժաննա Նեմցովա. «Ռուսական ընդդիմությունը գլխատվեց»

Ժաննա Նեմցովա. «Ռուսական ընդդիմությունը գլխատվեց»

Սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, «The Times»–ին տված հարցազրույցում պատմել է, որ իշխանական թևից դեռ չեն կապվել սպանվածի որևէ հարազատի հետ։ Նա համոզված է, որ հորը սպանել են քաղաքական հայացքների համար։

«Հորս նստեցնել չէին կարող, որովհետև նա շատ ազնիվ մարդ էր. առիթ չէին կարող գտնել։ Կարծում եմ՝ դա պատվիրված սպանություն էր՝ քաղաքական շարժառիթներով։

Որևէ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք... Ես դրանք չունեմ... Բայց համոզված եմ, որ նա զոհ դարձավ իր սկզբունքների և գործունեության համար։

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նա վտանգավոր չէր. բայց ինչո՞ւ սպանել ընդդիմադիր գործչի, որը վտանգավոր չէ։

Կարծում եմ՝ նման զազրելի սպանությունից հետո ռուսական ընդդիմությունը գլխատվեց. հիմա մարդիկ առաջվանից 100 անգամ ավելի են վախենում։ Ես չեմ վստահում պաշտոնական հետաքննությանը. ո՛չ իմ, ո՛չ մորս, ո՛չ քրոջս, ո՛չ տատիս և ոչ էլ հորեղբորս հետ նրանք այսքան ժամանակ չեն կապվել»,–ասել է Նեմցովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը