Լրահոս

05.03.2015 19:30


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 4-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևանի Շերամի փողոցի թիվ 111/6 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Շևրոլետ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շևրոլետ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին` Գեղարոտ գյուղի վարչական տարածքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 19.20-ին, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Աուդի A6» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի A6»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 23.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 3-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 94-րդ կմ-ին «ԲՄՎ 3116» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով նրա ուղևորը ստացել է նշված մարմնական վնասվածքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը