Վահան Հովհաննիսյան. «Եթե նպատակին հասնելու համար միջոցներից անհրաժեշտ լինի իշխանափոխությունը, մենք դրանից հետ չենք կանգնի»
-Մենք չենք կարող ապրել կանխորոշված աշխարհում. ո՞վ ասաց, թե ամեն ինչ կանխորոշված է,- այսօր ԶԼՄ ներկայացուցիչներին է ասել ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Պատգամավորի կարծիքով, եթե ժողովուրդն իսկապես դեմ է այս ամենին և իր դեմ լինելը կարողանա արտահայտել ու պարտադրել իշխանություններին, ապա իշխանությունները կարող են փոխել իրենց կեցվածքը։
-Դա աշխարհում ընդունված ձև է. իշխանությունները երբեմն փոխում են իրենց տեսակետները՝ հայտնվելով ճիշտ բացատրության ճնշման կամ ազդեցության տակ։ Մենք կիրառելու ենք երկուսն էլ,-ասել է Վ. Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ Դաշնակցությունն ունի նպատակ՝ թույլ չտալ, որ արձանագրություններն այս տեսքով ստորագրվեն։
-Դրանք պետք է փոփոխվեն. եթե չփոփոխվեն, չպետք է ստորագրվեն և այս տեսքով վավերացվեն։ Սա մեր նպատակն է։ Այս նպատակին հասնելու համար մենք կկիրառենք տարբեր միջոցներ, և եթե նպատակին հասնելու համար միջոցներից անհրաժեշտ լինի իշխանափոխությունը, մենք դրանից հետ չենք կանգնի,-հայտարարել է պատգամավորը։ -Իհա՛րկե, կան ուժեր, որոնց հիմնական նպատակն իշխանափոխությունն է. մնացածի վրա նրանք թքած ունեն, և իշխանափոխության հասնելու համար կարող են որպես միջոց օգտագործել և՛ հայ-թուրքական արձանագրությունների, և՛ Ղարաբաղի, և՛ ժողովրդի ծանր սոցիալական վիճակի հարցը։ Ամբողջ խնդիրն այստեղ պատճառահետևանքային կապն է։

7or.am