Տնտեսական

05.03.2015 15:19


Գ. Եգանյան. «Հայերն ու ռուսներն ունեն հավասար իրավունքներ»

Գ. Եգանյան. «Հայերն ու ռուսներն ունեն հավասար իրավունքներ»

ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի խոսքերով՝ ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող ավելի քան 5500 հայաստանցի դիմել է Միգրացիոն ծառայությանը՝ խնդրելով համաներում իրականացնել և թույլատրել նորից մեկնել արտագնա աշխատանքի:

«ՌԴ-ից ուղարկված պատասխանների 25%-ը դրական է... կարելի է ասել՝ երեքից մեկին թույլատրվում է մեկնել ՌԴ»,–ասել է բանախոսը։

Եգանյանը նշել է, որ մուտքի արգելանքը դրվել է Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։

«Խախտումները հիմնականում երկու տեսակ են. առաջինը միգրացիոն օրենսդրության պահանջների խախտումն է, օրինակ՝ նախատեսված է, որ անձը 30 օրվա ընթացքում հաշվառման պետք է կանգնի, և այդ մասին տեղեկացնի համապատասխան ծառայություններին: Երկրորդը վարչական իրավախախտումներն են՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը. դա հիմք է մուտքը հետագայում արգելելու համար»,- հստակեցրել է Եգանյանը:

Լրագրողի հարցին՝ ԵՏՄ անդամակցությունն առավելություններ չի՞ տալիս ՀՀ քաղաքացիներին, բանախոսը պատասխանել է, որ այն ընդամենը դյուրացնում է աշխատանքային միգրանտների հետ կապված գործառույթները. օրինակ՝ եթե Տաջիկստանի քաղաքացին ցանկանում է Ռուսաստանում աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պարտավոր է քննություն հանձնել ռուսերենից, ՌԴ պատմությունից և սահմանադրական կարգից, 3 հիվանդության բացակայության մասին տեղեկանքներ ներկայացնել, պետական տուրք վճարել: Մինչդեռ, Հայաստանի քաղաքացին նշված պահանջներից ազատված է։

«Աշխատատեղ զբաղեցնելու հարցում մեր քաղաքացին և Ռուսաստանի քաղաքացին ունեն հավասար իրավունքներ»,–ասել է Եգանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը