Լրահոս

05.03.2015 17:46


Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում 4 փամփուշտ է հայտնաբերվել

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռում 4 փամփուշտ է հայտնաբերվել

Մարտի 4-ին՝ ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 1989 թ. ծնված Մոնիկա Մ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Մոնիկա Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքնություն:

Այս խորագրի վերջին նյութերը