Լրահոս

05.03.2015 13:24


Բախվել են «06»-ն ու «Զիլ»-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ ՀՀ ՊՆ աշխատակիցներ

Բախվել են «06»-ն ու «Զիլ»-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ ՀՀ ՊՆ աշխատակիցներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «06»-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 21-ամյա Հայարփի Ադոյանը և Արուճ գյուղի բնակիչներ, 52-ամյա Արամ Տիգրանյանը, 23-ամյա Աշոտ Անտոնյանը, Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքներով գյուղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը