23-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել ամուսնու հարազատների նվաստացումներից հետո
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ 23-ամյա կինը մարտի 3-ին Վանաձորում հոր գերեզմանի մոտ փորձել է ինքնասպան լինել։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվում է՝ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու՝ Երևան քաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից դրսևորվել է դաժան վերաբերմունք:
23-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել ամուսնու հարազատների նվաստացումներից հետո