Փորձաքննությունն անցկացվելու է 102-րդ ռազմաբազայում և տևելու է մոտ 2 շաբաթ։Փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջությունը և համապատասխան ախտորոշում ներկայացնեն։
Աղբյուրը նշում է, որ Պերմյակովի մոտ հայտնաբերված հոգեկան շեղումների մասին տեղեկությունները հիմնված են ընդամենը խոսակցությունների վրա. փորձաքննության արդյունքները դեռ չկան։
Հիշեցնենք՝ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության մեջ։ Պերմյակովն ընդունել է իր մեղքը։
Ինչպես գրում է գործակալությունը, հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ։
Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի
«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի։
Փորձաքննությունն անցկացվելու է 102-րդ ռազմաբազայում և տևելու է մոտ 2 շաբաթ։ Փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջությունը և համապատասխան ախտորոշում ներկայացնեն։

7or.am