Աշխարհ

05.03.2015 11:06


Լիտվայի նախագահ. «Մենք գտնվում ենք ռազմաճակատում»

Լիտվայի նախագահ. «Մենք գտնվում ենք ռազմաճակատում»

«Մեր սահմանների մոտ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը։ Սպառնալիքն իրական է ողջ տարածաշրջանի՝ Մերձբալթյան երկրների համար»,– «BNS» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն՝ խոսելով պարտադիր զինծառայության վերականգնման անհրաժեշտության մասին։

«Մենք գտնվում ենք ռազմաճակատում. ընթանում է հակամարտության առաջին փուլը՝ տեղեկատվական պատերազմը, քարոզչությունն ու կիբերհարձակումները։ Մեզ վրա արդե՛ն հարձակվել են: Արդյոք սա կվերածվի՞ պայմանական հակամարտության՝ ոչ ոք չգիտի: Սակայն արդեն հիմա մենք պետք է պաշտպանվենք այդ ագրեսիվ վարքագծից»,–ասել է Գրիբաուսկայտեն։

Հիշեցնենք՝ Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել պարտադիր զինծառայությունը վերականգնելու մասին նախագծին՝ նախագահի խոսքերով՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների թելադրանքով։ 2008–ին Լիտվան հրաժարվել էր պարտադիր զինվորական ծառայությունից և անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը