Ամերիկյան Կարսոնի քաղաքապետարանը մերժել է Աթաթուրքի արձանը կանգնեցնելու դիմումը
«Ասբարեզ»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ի Կարսոն քաղաքի քաղաքապետարանը նախօրեին կայացած փակ քվեարկությունից հետո մերժել է քաղաքում Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու դիմումը:
Աղբյուրը նշում է, որ հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել են Կարսոնի քաղաքապետարանի շենքի մոտ` բողոքելով արձանի հնարավոր կանգնեցման դեմ: Նրանց թվում են եղել նաև Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Մոնտեբելոյի քաղաքապետ Ջեք Հաջինյանը, պրոֆեսոր Լևոն Մարաշլյանն ու Հայ-հունական խորհրդի փոխնախագահ Արիս Անագնոսը:
Նշվում է նաև, որ հայկական լրատվամիջոցներին արգելված է եղել լուսաբանել դեպքերն անմիջապես քաղաքապետարանի ներսից, մինչդեռ «CNN Turk» ու «ABC7» հեռուստաալիքներին թույլատրվել է:

7or.am