Աշխարհ

05.03.2015 10:35


Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. «The Guardian»-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. «The Guardian»-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

Հեղինակավոր «The Guardian» թերթը հոդված է հրապարակել` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բախումների ակտիվացմանը: Բրիտանական թերթի թղթակիցը եղել է Հայաստանի Մովսես ու ադրբեջանական Ալիբեյլի գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը։

«Տեղացիները թեթևացած հոգոց են հանում, հենց որ Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող Մովսես հայկական գյուղն անհետանում է այն լեռան մշուշի հետևում, որտեղ տեղակայված են ադրբեջանական դիպուկահարները»:

«Մշուշը մեր միակ լուծումն է: Երբ տեսանելիությունը զրո է, գիտենք, որ ադրբեջանցիները չեն կրակելու» ,- «The Guardian»-ի թղթակցին պատմել է Մովսես գյուղի տարեց բնակչուհիներից մեկը, ով իր մյուս համագյուղացիների նման մշտական վախի մեջ է ապրում, որ ադրբեջանական դիպուկահարը կարող է կրակել:

Լեռնային Ղարաբաղի արյունոտ հակամարտությունը երկու տասնամյակ առաջ վեր է ածվել սառեցված հակամարտության: Այնինչ, իրականում պատերազմը երբեք չի դադարել սահմանին ապրող բնակիչների համար: Հրադադարի խախտումները տեղ են գտնում անգամ հակամարտության կիզակետից շատ հեռու, իսկ հաճախակի դարձած բախումները և դիպուկահարների հարձակումները վտանգում են երերուն խաղաղությունը:

Թերթը նշում է, որ անցած տարի բռնություների թիվն աննախադեպ է եղել, որի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել երկու կողմից:

«Դասերից հետո երեխաները ստիպված են տանը մնալ: Շատ վտանգավոր է խաղալ բակում: Ադրբեջանական դիպուկահարները գիշեր-ցերեկ կրակում են մեր տների, խաղաղ բնակիչների, իրենց այգիներում աշխատող մարդկանց վրա»,- ասել է 82-ամյա Սուդարիկ Ափերյանը:

«Գիշերները ես վախենում եմ վառել լույսերը: Երբ ադրբեջանցիները պատուհանից տեսնում են լույսը, անմիջապես սկսում են կրակել»,- պատմել է Մովսես գյուղի մեկ այլ բնակչուհի:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը