Կյանքը Գյումրու տնակներում՝ «դժոխք երկրի վրա» (ֆոտոռեպորտաժ)
Գյումրու տնակային ավաններում, համատարած աղքատություն է, յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում, որոնք կարծես ամբողջովին ինքնամեկուսացված են ու գնալով դառնում են, մի տեսակ, «դժոխք երկրի վրա»:
Կյանքը Գյումրու տնակներում՝ «դժոխք երկրի վրա» (ֆոտոռեպորտաժ)
Գյումրու տնակային ավաններում, համատարած աղքատություն է, յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների:
Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում, որոնք կարծես ամբողջովին ինքնամեկուսացված են ու գնալով դառնում են, մի տեսակ, «դժոխք երկրի վրա»:
shirakcentre.org