Առնվազն 30 մարդ է զոհվել Հալեպում Ռազմաօդային ուժերի հետախուզության շենքի մոտ տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով։ «vest.ru»–ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է զինյալների՝ շենքը գրոհելուց հետո։Պայթյունին նախորդել են կատաղի մարտեր ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև։
«Ինտերֆաքս»–ի տեղեկացմամբ՝ ենթադրվում է, որ խռովարարները պայթուցիկը գործի են դրել հատուկ ծառայության շենքի տակ գտնվող թունելում։
Ներկա դրությամբ՝ Հալեպի արևմտյան շրջանները գտնվում են կառավարական ուժերի պաշտպանության տակ, իսկ արևելյանները վերահսկում է շուրջ 2 տասնյակ զինված խմբավորում։
Հալեպում խոշոր պայթյուն է որոտացել. կան զոհեր
Առնվազն 30 մարդ է զոհվել Հալեպում Ռազմաօդային ուժերի հետախուզության շենքի մոտ տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով։ «vest.ru»–ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է զինյալների՝ շենքը գրոհելուց հետո։ Պայթյունին նախորդել են կատաղի մարտեր ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև։

7or.am