Լրահոս

05.03.2015 09:30

Այսօր նաիրիտցիները նորից բողոցի ցույց կանեն ՀՀ կառավարության շենքի դիմաց

Այսօր նաիրիտցիները նորից բողոցի ցույց կանեն ՀՀ կառավարության շենքի դիմաց

«7օր»–ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները հերթական բողոքի ակցիան կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Կրճատված նաիրիտցիները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձի պարտքը։

Ավելի վաղ գրել էինք, որ Կառավարությունից և նախագահականից խոստացել էին պատասխանել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցի վերաբերյալ ստացված նամակին, սակայն նաիրիտցիները ոչ միայն պատասխան չստացան, այլև ընդունելության չարժանացան։

Հիշեցնենք՝ տարբեր հաշվարկներով՝ գործարանն աշխատողներին 18 ամսվանից մինչև 2 տարվա աշխատավարձ է պարտք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։