Լրահոս

04.03.2015 16:32


Սերգո Հայրապետյանը վերընտրվել է «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտություն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Սերգո Հայրապետյանը վերընտրվել է «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտություն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Մարտի 4-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Գյումրիի «ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանին:
Սերգո Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնi վերջին հինգ տարվա գործունեությունը:
Կենտրոնի հիմնական գիտական ուղղություններն են`

  • Նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություն մարզի տարածքում
  • Ախուրյան գետի ավազանի մ.թ.ա. I հազարամյակի հնագույն պատմության հիմնախնդիրներ
  • Շիրակի նոր և նորագույն պատմության մի շարք վիճահարույց հարցեր
  • Աղետի գոտու ազգահոգեբանական հետազոտություններ
  • Շիրակի ժողովրդական երաժշտություն և կոմպոզիտորական ժառանգու­թյուն, Ալեք­սանդ­րապոլի աշուղական դպրոցի պատմություն
  • Շիրակի արդի խոսվածքներ:

Կենտրոնի հնագետների կողմից Շիրակի մարզում հայտնաբերվել են նոր հնավայրեր. ուշ բրոնզից վաղ երկաթին անցման ժամանակաշրջանի դամբարանադաշտ Մայիսյան գյու­ղի վարչական տարածքում, անտիկ դամբարանադաշտ Հայկաձորի մ.թ.ա. 9-6-րդ դդ. ամրոց-բնակավայրի տարածքում, ժայռափոր դամբարաններ և կատակոմբներ Ազատան գյուղի վարչական տարածքում գտնվող մ.թ.ա. 13-8-րդ դարերի ամրոցում:

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում նշվեց, որ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոնը դարձել է Շիրակի մարզի պատմամշակութային ակտիվ կյանքի անբաժանելի մասը: Կենտրոնը կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, գիտարշավներ Վանի Սբ Խաչ եկեղեցի, Անիի Մայր տաճար, երիտասարդ գիտնականի հանրապետական դպրոց, «Հացի փառատոներ»` մարզի գյուղական և քաղաքային համայնքների, այլ մարզերի, ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ, ժողովրդական երաժշտության միջազգային փառատոն, թեմատիկսեմինարներ և գիտական ընթերցումներ, ամենամյա հայագիտության դասեր քաղաքի զինմասերում և կրթօջախներում:

04.03.2015թ

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը