Լրահոս

04.03.2015 15:13


Կրակոցից վնասվել է աչքը

Կրակոցից վնասվել է աչքը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 3-ին՝ ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.00-ին, Մալաթիա թաղամասի Շրջանային փողոցի թիվ 2/5 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի զենքից կրակոց արձակելով` Դավիթ Մ.-ի աչքի հատվածում վնասվածքը պատճառել է Արարատյան զանգվածի բնակիչ, ոմն Լյովիկ: Ձեռնարկվում են միջոցառումներ Լյովիկի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը