Ժողովրդագիր. «Որտեղ քամի է փչում, մեզ մոտ «սկվազնյակ» է անում»
Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանից տարեկան անվերադարձ հեռացել է մոտ 30-35 հազար մարդ, և որևէ միտում չկա, որ այս թիվը կարող է նվազել: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ըստ նրա՝ հնարավոր է՝ արտագաղթը փոքր-ինչ նվազի Ռուսաստանում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների համապատկերին։
«Դժբախտաբար, մենք այնպիսի վիճակում ենք, որ որտեղ քամի է փչում, մեզ մոտ «սկվազնյակ» է անում»,- նկատել է բանախոսը՝ հավելելով, որ Ուկրաինայի հետ ունեցած խնդիրներով ՌԴ տնտեսական վիճակն ավելի է վատանալու,իսկ Արևմուտք գնալու համար վիզային արգելքը շարունակվում է Հայաստանի համար:
Եգանյանը հիշեցրել է նաև, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքով միայն անցյալ տարի ՀՀ 200 հազար քաղաքացու մուտքն այնտեղ 3-5 տարով արգելափակվեց:
Բանախոսի տվյալներով՝ ներկայումս Հայաստանի զբաղվածների 15 տոկոսն աշխատում է արտերկրում։
Եգանյանի խոսքերով՝ 1997թ. ուսումնասիրություններով՝ արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայությունն էր, այնուհետև՝ ցածր վարձատրությունը, որից հետո՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, այսօր այլ դասավորություն է նկատվում. առաջին տեղում է ցածր աշխատավարձը, երկրորդում՝ բարոյահոգեբանական խնդիրները՝ արդարության, օրենքի գերակայության բացակայություն, երրորդում՝ աշխատանքի բացակայության խնդիրը։
Ժողովրդագիր. «Որտեղ քամի է փչում, մեզ մոտ «սկվազնյակ» է անում»
Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանից տարեկան անվերադարձ հեռացել է մոտ 30-35 հազար մարդ, և որևէ միտում չկա, որ այս թիվը կարող է նվազել: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ըստ նրա՝ հնարավոր է՝ արտագաղթը փոքր-ինչ նվազի Ռուսաստանում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների համապատկերին։
«Դժբախտաբար, մենք այնպիսի վիճակում ենք, որ որտեղ քամի է փչում, մեզ մոտ «սկվազնյակ» է անում»,- նկատել է բանախոսը՝ հավելելով, որ Ուկրաինայի հետ ունեցած խնդիրներով ՌԴ տնտեսական վիճակն ավելի է վատանալու, իսկ Արևմուտք գնալու համար վիզային արգելքը շարունակվում է Հայաստանի համար:

7or.am