Քաղաքական

04.03.2015 14:16


«Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագծին ԲՀԿ–ն դեմ է քվեարկել

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» նախագծին ԲՀԿ–ն դեմ է քվեարկել

ԱԺ արտահերթ նիստում 67 կողմ, 24 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը։

Այստեղ կան լրջագույն ռիսկեր քաղաքացու անձնական տվյալների հետ կապված։ Նախագիծը թողնում է բազմաթիվ սողանցքներ, ուստի ԲՀԿ–ն կքվեարկի դեմ,–հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև ««Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ արտահերթ նիստն ավարտել է իր աշխատանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը