Տնտեսական

04.03.2015 13:05


Ադրբեջանում աշխատողների զանգվածային կրճատումները շարունակվում են

Ադրբեջանում աշխատողների զանգվածային կրճատումները շարունակվում են

Նավթի համաշխարհային գների կտրուկ էժանացումից հետո Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում եւ պետական հատվածում զանգվածային կրճատումները շարունակվում են:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը գրում է, որ «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ «Բաքվի մետրոպոլիտեն», «Ազերէներժի» պետական ընկերություններից հետո աշխատակիցների զանգվածային կրճատումներ է սկսել իրականացնել նաեւ «Ազերքյորփու» պետական կամրջաշինական ընկերությունը:

Նշվում է, որ ընկերությունն արդեն կրճատել է հարյուրավոր աշխատակիցների: Պարզվել է, որ դադարեցվել են նաեւ բոլոր նախագծերը: Թերթին հասած տեղեկություններով` ֆինանսական դժվար կացության մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխող ընտանիքին մոտ շինարարական ընկերությունները եւս:

Այդ ընկերությունները եւս դադարեցրել են ընթացիկ եւ նոր բոլոր նախագծերը: Ենթադրվում է, որ մոտ օրերին նրանք ևս զանգավածային կրճատումներ կսկսեն:

Ադրբեջանական ԶԼՄ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նավթի գների հետ կապված ճգնաժամով պայմանավորված` Ադրբեջանի ձեռնարկություններում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են իրականացրել ինչպես արտասահմանյան նավթային գլխավոր օպերատոր, բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը, այնպես էլ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը