Հարցազրույց

04.03.2015 12:52


Արտակ Խաչատրյան. «Մարդիկ նստում են տաքսի, գումարը չեն վճարում, մի ժամ հետո բռնում են»

Արտակ Խաչատրյան. «Մարդիկ նստում են տաքսի, գումարը չեն վճարում, մի ժամ հետո բռնում են»

Հարցազրույց «Կասեցում» նախաձեռության անդամ Արտակ Խաչատրյանի հետ

–Ի՞նչ առաջընթաց կա ձեզ առևանգելու և ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործով։

–Ոչ մի նորություն չկա. ոչ ոք ոչինչ չի ասում։ Այսինքն, ինչ 10 օր առաջ էր, այսօր նույն վիճակն է։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ–որ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե ոչ։ Մի երկու օր առաջ քննիչի հետ եմ խոսել, բայց ոչ մի նորություն չկար։

–Ձեզ վերջին անգամ ե՞րբ են հարցաքննել։

–Բավականին ժամանակ առաջ էր։ Վերջին անգամ ցուցմունք տվել եմ հիվանդանոցում։ Երբ տարել էին տեղազննության, այդ ժամանակ էր։

–Ի՞նչ եք կարծում՝ գործը կբացահայտվի՞, թե՞ այսպես անորոշ էլ կմնա։

–Եթե իրավապահ մարմինները ցանկանան, կամքի դրսևորում ցուցաբերեն, պետք է բացահայտվի։ Մի պարզ օրինակ բերեմ։ Այսօր մարդիկ նստում են տաքսի, գումարը չեն վճարում, իջնում են, մի ժամ հետո գալիս, բռնում տանում են, ասում են՝ դու տաքսուց փախել ես։ Այսինքն, եթե ուզենան, կբացահայտեն։

–Իսկ ձեր առողջական վիճա՞կն ինչպես է։ Բուժման կուրսը դեռ ընթանո՞ւմ է։

–Ապաքինվում եմ, դինամիկան դրական է, բայց դե, ամբողջությամբ չեմ վերականգնվել։ Առողջական խնդիրներ դեռ կան. մինչև հիմա բժիշկների հսկողության տակ եմ, դժվար եմ շարժվում, ընդամենը մի քանի օր առաջ են կարերը քանդել։ Կարծում եմ՝ վերականգնողական պրոցեսը մոտ 1–1,5 ամիս կտևի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը