Լրահոս

04.03.2015 12:16


Անտառապահն իրեն վստահված հանդամասից 2 լորենի է հատել

Անտառապահն իրեն վստահված հանդամասից 2 լորենի է հատել

Ոստիկանությունից հայտնում են, որ Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գերանները պատկանում են անտառապահ, 1973 թ. ծնված Գուրգեն Ղ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերին իրեն վստահված հանդամասից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 2 լորենի:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը