Քաղաքական

04.03.2015 12:10


ՀՀ պաշտոնաթող նախագահին գրասենյակով ցմահ ապահովելու օրինագիծն ընդունվել է

ՀՀ պաշտոնաթող նախագահին գրասենյակով ցմահ ապահովելու օրինագիծն ընդունվել է

Այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կողմ է քվեարկել 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 10 պատգամավոր։

Հիշեցնենք, որ այս նախագծերով առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվի ցմահ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը