Աշխարհ

04.03.2015 11:35


Նեմցովի գործի շրջանակներում որոնում են ՌԴ ֆիննախին պատկանող ավտոմեքենան

Նեմցովի գործի շրջանակներում որոնում են ՌԴ ֆիննախին պատկանող ավտոմեքենան

«LifeNews»-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի շրջանակներում օպերատիվ խմբի աշխատողները որոնում են ՌԴ ֆինանսների նախարարության սոցիալական և գիտության ոլորտներում հարկաբյուջետային քաղաքականության բաժնի տնօրենի տեղակալ Յուլյա Լոմեյկոյին պատկանող ավտոմեքենան:

Սպանության վայրում գտնվող տեսախցիկները արձանագրել են մուգ գույնի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը 3 անգամ նկատվել է դեպքի վայրում: Բացի այդ, Նեմցովի սպանության ժամանակ` 23:30-23:40-ի շրջանում, մեքենան գտնվում էր Մեծ Մոսկվորեցկի կամրջի 2-րդ շարքում:

Քննիչները որոնում են նաև սպիտակ գույնի ավտոմեքենան, որով հանցագործները փախել էին դեպքի վայրից: Օպերատիվ խմբի աշխատողներին հաջողվել է պարզել մեքենայի երթուղու որոշ հատվածներ: Ըստ տեսագրության` սպանությունից անմիջապես հետո մեքենան Մեծ Մոսկովորեցկի կամրջից շարժվել է դեպի Բոլոտնայա փողոց, ինչից հետո կորել է Մեծ Դմիտրովկայի երթևեկության հոսքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը