Աշխարհ

04.03.2015 10:53


Էրդողանը 4 հազ. դոլար կվճարի հուշարձանն անարգելու համար

Էրդողանը 4 հազ. դոլար կվճարի հուշարձանն անարգելու համար

Ստամբուլի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մեղավոր է ճանաչել մշակութային կոթողի անարգման համար և պարտավորեցրել հեղինակին շուրջ 10 հազ. լիրա (մոտ 4 հազ. դոլար) վճարել՝ իբրև բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է «Լենտա»–ն՝ «Hurriyet»–ին հղումով։

Խոսքը հայ–թուքական բարեկամությանը նվիրված հուշարձանի մասին է, որը կառուցվել Կարսում։

Դատարանում նախագահի շահերը ներկայացնող փաստաբանը հայտարարել է, թե Էրդողանն ընդամենը քննադատել է հուշարձանը։

Ստեղծագործության հեղինակ Մեհմեդ Աքսոյն իր հայցում նշել էր, որ 2011–ին այցելելով դեռ անավարտ հուշարձան՝ այն ժամանակ վարչապետ Էրդողանը մշակութային կոթողն անճոռնի է անվանել։ Աքսոյը դա անարգանք է համարել՝ քաղաքական գործչից 100 հազ. լիրա փոխհատուցում պահանջելով։

Մշակութային կոթողի հեղինակների մտահղացմամբ՝ հայ–թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանն իրար դիմաց կանգնած, բաց ափով 2 ձեռք էր լինելու՝ 30 մ բարձրությամբ։ Անավարտ աշխատանքը, որը սկսել էր կառուցվել դեռ 2006թ–ից, հանվել է այդ վայրից 2011–ին՝ Էրդողանի որոշմամբ. այն գտնվում էր բնապահպանական գոտում։

Հիշեցնենք՝ Թուրքիան դադարեցրել է իր դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ 1993–ին, երբ Երևանը պահանջեց ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը